|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վերջին օրերին մամուլում թեժ քննարկումներ են ծավալվում ՀՀ Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցի ֆերմերներին վարձակալությամբ հանձնելու հեռանկարի շուրջ. գրում է «ՀԺ»-ն:
Հունվարի 15-ին այս հարցի շուրջ հուշագիր և համաձայնագիր է կնքվել:
ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատականի միջև կնքված այդ փաստաթղթերը մեր պաշտոնյաները առայժմ հերքում են, ինչից ակնհայտ է դառնում, որ խոսքը մութ գործարքի մասին է: Ի դեպ, ոչխարաբուծության շուրջ հայ-իրանական նախնական համաձայնությունը ձեռք է բերվել ուղիղ երեք տարի առաջ` 2010 թվականի հունվարի 27-ին:
Ոչխարաբուծության հարցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի` այդ օրը տեղի ունեցած նիստի օրակարգ մտավ բոլորովին անսպասելի, ինչի պատճառով նիստը մի քանի ժամով երկարաձգվեց: Եվ ընդհանրապես, հայ-իրանական «ոչխարաբուծական» հարաբերությունները լի են տարօրինակություններով: