|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Վայոց ձորում այսօր` ժամը 15.30-ի սահմաններում, «Ուրալ» մակնիշի զինվորական բենզատար է շրջվել: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մեքենայում երկու զինծառայող է եղել` սպա Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը և պայմանագրային զինծառայող Արթուր Վարազդատի Գևորգյանը: Դեպքը տեղի է ունեցել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, զինվորները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի մասին հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ: