|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն «ինչ-որ պահի» կնվազեցնի Հնդկաստանից ներմուծման մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնումներից Նյու Դելիի հրաժարվելու դիմաց։ Աս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորի երդմնակալության արարողության ժամանակ, որը հեռարձակել են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Այս պահին Հնդկաստանի համար մաքսատուրքերը շատ բարձր են ռուսական նավթի պատճառով, և նրանք դադարեցրել են ձեռք բերել ռուսական նավթ։ (Գնումները) էականորեն կրճատվել են: Այո, ինչ-որ պահի մենք պատրաստվում ենք իջեցնել մաքսատուրքերը», - ասել է ԱՄՆ նախագահը: