|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են։ Պետք է աշխատատեղեր ստեղծել։
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Իմ մեջքի հետևում դպրոցն է, որտեղ 50 տարի դասավանդել է պապս, 30 տարի, որպես ուսուցչուհի դասավանդել է տատս, աշխատել է մայրս և մեր ընտանիքի ամենօրյա պատմությունները կապված են դպրոցի հետ, քանի որ ուսուցիչների ընտանիք ենք։ Դպրոցը վերակառուցվել է 20 տարի առաջ և կարծում եմ կարիք չկա մեզ բացատրելու թե ինչքան կարևոր է կրթությունը, ինչքան կարևոր է դպրոցաշինությունը։ Չնայած բոլոր այս ներդրումներին, որ արել ենք մեր համայնքներում մեծ սիրով, 20 տարվա ընթացքում մեր գյուղից մարդիկ հեռանում էին, քանի որ աշխատանք չկա։ Նույնը սպառնում է Հայաստանի բոլոր գյուղերին։ Եթե անգամ բոլոր տները վերակառուցենք, եթե տուն գումար չի մտնում, մարդիկ հեռանալու են։ Դրա պատճառը աշխատատեղերն են, որի վրա պետք է աշխատել առաջին օրվանից։ Շատ արագ արդյունքներ կլինեն։ 1,2,3 տարվա ընթացքում գործազրկության ճնշումը կնվազի համայնքների վրայից»,- նշել է Կարապետյանը։
Ավելին՝ տեսանյութում: