|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի ներկայացուցիչներին չի հրավիրել Եվրամիության ընդլայնմանը նվիրված համաժողովին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Բրյուսելում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«ԵՄ ընդլայնման վերաբերյալ ավելի վաղ հրապարակված զեկույցում Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ այժմ Վրաստանը համարում է միայն Եվրամիությանն անդամակցության անվանական թեկնածու: Եվրոպական հանձնաժողովը կարող է հաստատել, որ Վրաստանը հրավիրված չէ ընդլայնմանը նվիրված համաժողովին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Մերսիեն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին մեղադրում է ժողովրդավարական նորմերից և եվրոպական արժեքներից հետ կանգնելու համար։
ԵՄ ընդլայնման աջակցության Եվրոպական հանձնաժողովի համաժողովը կկայանա նոյեմբերի 18-ին Բրյուսելում՝ թեկնածու պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: