|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մենք հարցումներ ենք պատրաստել, որոնք կուղարկենք պատկան մարմիններին՝ հասկանալու համար այդ ցորենի ինքնարժեքը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ցորենի փոխարեն անասնակերի ներկրմանը Հայաստան։
«Ցորենը, որ վագոններով գալիս է, այդ վագոնները պետք է հետ ուղարկվեն։ Եթե դրանք դատարկ են հետ ուղարկվում, ինքնարժեքը լրացուցիչ ավելանում է։ Երկրորդ՝ այդ բեռները եկել են Վրաստանի տարածքով, այսինքն՝ Վրաստանին որպես տարանցիկ երկիր, պետք է գումարներ վճարենք։ Այս առումով գնագոյացումը շատ կարևոր է, առաջիկայում մենք կպարզենք, թե մեկանգամյա եկած ցորենի գալու պատճառները որոնք են։ Ինչ վերաբերում է որակին, պետք է պարզաբանումներ մտցնեն, թե դա ինչ ցորեն է, ոչ թե PR ակցիա անեն, ասեն՝ այլևս վերջ, ճանապարհները սրանով ապաշրջափակվում են, Հայաստանն արդեն այլընտրանքներ ունի և այլն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։