|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել: Գերատեսչությունն այդ մասին հայտնել է X-ում։
Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հրապարակել էր ինքնաթիռի կործանման կադրերը:
«Ադրբեջանից Թուրքիա մեկնող ինքնաթիռը կործանվել է Վրաստանում։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Վրաստանի իշխանությունների հետ համատեղ», - հստակեցրել է նախարարությունը։
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` թուրքական ինքնաթիռը կործանվել է Սիղնաղի շրջանում՝ Ադրբեջանի սահմանից 5 կմ հեռավորության վրա:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ» հոդվածով: