|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է նրա վրա: Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար: