|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Մալիում ռազմական գործողություն սկսելու մասին, որի նպատակը իսլամականների դեմ պայքարն է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նամակում, որը ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն ներկայացրել է երեկ, կոչ է արվում արագացնել Մալիում միօջազգային ռազմական ուժեր տեղակայելու վերաբերյալ բանաձեւի իրականացումը: Խոսքը 2012 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված 2085 բանաձեւի մասին է, որը թույլատրում է Մալիում Արեւմտյան Աֆրիկայի տնտեսական ընկերակցության անդամ երկրների 3,3 հազար զինծառայող ուղարկել Մալի: Դրանում նաեւ կոչ է արվում ՄԱԿ-ի անդամ երկրներին օժանդակել Մալիի իշխանություններին երկրում անվտանգության ապահովման եւ պետական կառավարման վերականգնման գործում: