|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք պատրաստ են օգնություն ընդունել այն երկրներից, որոնք պատրաստակամություն էին հայտնել մասնակցել աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին: Այդ երկրների թվում էր նաեւ Հայաստանը:
Իսկ ավելի վաղ Թուրքիայի վարչապետն ասել էր, որ իրենք ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, սակայն երեկ հայտնի դարձավ, որ արդեն ընդունվել է Իսրայելի օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը yerkir.am-ին հայտնեց, որ Հայաստանը դեռ թուրքական կողմից պաշտոնական դիմում չի ստացել, որում Թուրքիան պետք է նշի, թե կոնկրետ ինչ տեսակի օգնություն է ակնկալում, ինչպես եղել է Իսրայելի դեպքում: