|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վերջին օրերի վատ եղանակները լուրջ վնաս են հասցրել Սոչիին:
Ըստ «Ինտերֆաքս»-ի` քաղաքի շատ փողոցներ ծածկվել են ջրով, իսկ որոշ շրջաններում քամին քշել է տանիքները, պոկել գովազդային վահանակները եւ վնասել կանգառած ավտոմեքենաները:
Լուրջ վնասներ է կրել նաեւ Ադլեր քաղաքը: Քաղաք տանող ճանապարհը հեղեղվել է ջրով, տապալվել են ծառեր:
Արտակարգ իրավիճակի արդյունքում տուժածների մասին հակասական տեղեկատվություն կա, սակայն Սոչիի տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում են մեկ զոհի մասին: