|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իշխանությունը երկխոսությունը վերսկսելու խնդրանքով ՀԱԿ-ին չի դիմելու: Համենայն դեպս, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես վստահեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը եւ զգուշացրեց ՀԱԿ-ին` իրենց հետ նախապայմանների լեզվով չխոսել:
«Դա իշխանության համար անընդունելի տարբերակ է»,- հայտարարեց պատգամավորը եւ վստահեցրեց, որ «անիմաստ հանրահավաքներով, վրանային քաղաքականությամբ, անհասկանալի ֆորումներով էլ ավելի են սրում իրավիճակը»:
Զաքարյանը նախազգուշացրեց, որ սպառնալից ոճով, «եթե, ապա...» քաղաքականությամբ ՀԱԿ-ը ոչնչի չի հասնի: ՀԱԿ-ի հաշվարկներն անվանելով «զրոյական` պատգամավորը նշեց, որ նրանք միակ ընդդիմությունը չեն եւ չեն ներկայացնում ամբողջ ժողովրդի շահերը, ապա նկատեց, որ պետք չէ չարաշահել իշխանության կողմից առաջարկած` երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը: