|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Արդեն աշխարհն էլ գիտի, որ մեր դեմ այսօր Թուրքիան է կռվում։ Թուրքիան նաև օգտագործում է իր ձեռքի տակ եղած բարձր տեխնոլոգիաները։ Էն թուրքական կայքի մասին չխոսեմ, որ ազգովի միացանք դրան , ուրիշ բանի մասին եմ ուզում ասել»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ու հորդորում զերծ մնալ կապի բոլոր միջոցներով ռազմական թեմաներ քննարկելուց․ «Թյուր կարծիք կա, որ միայն բջջային կապը կարող է լսել թշնամին, պետք է հիասթափեցնեմ, որ այդպես չէ։ Լսում են մեսենջերով, վայբեռով, վաթսապով, տելեգրամով , մի խոսքով ցանկացածով։
Երբ թշնամին որևէ գործողություն է անում, իսկույն սկսում է որսալ այդ տարածքի խոսակցությունները։ Ուստի խնդրանք, հորդոր և պահանջ․
Աշխատեք չխոսել ռազմական թեմաներից, գրավելուց, հանձնելուց, զոհերից, վիրավորներից, տեխնիկայի շարժից, կրակելու տեղից (օրինակ ասում են՝ էս ինչ տեղում է տեղակայված էս ինչ բանը): Չեմ խոսում համացանցում գրառումների , քոմենթների կարևորության մասին։ Ձեր ամեն մի խոսքը կարող է մի զինվորի, սպայի , խաղաղ բնակչի կյանք արժենա, զերծ մնացեք կապի ցանկացած միջոցով նմանատիպ հարցերի մասին խոսալը, քննարկումը։ Դա կլինի Երևանի կենտրոնում, թե սահմանամերձ բնակավայրում։ Ամեն մեկիցս է կախված մեր բանակի հաջողությունը․․․ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»,- եզրափակել է փորձագետը։