|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ»-ի` ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԼՂՀ ՊԲ 1-ին պաշտպանական շրջանի (Հադրութ) հրամանատար Մարտին Ջհանգիրյանը: Հենց նրա ենթակայության տակ գտնվող զորամասերում են արձանագրվել զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների հաճախակի դեպքեր` տարբեր դրսեւորումներով:
Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում պաշտպանության նախարարությունը ձեռնարկելու է կարգապահության ամրապնդման բավականին խիստ միջոցառումներ, որոնց արդյունքում շատ հրամանատարներ, հնարավոր է, ազատվեն զբաղեցրած պաշտոններից:
Իսկ առաջիկայում զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմն այցելելու է զորամասեր` անձնակազմի հետ համապատասխան աշխատանք տանելու համար, որպեսզի կարգապահության վիճակն ու արտակարգ պատահարները կանխարգելվեն, ոչ թե տեղի ունեցածից հետո բացահայտվեն կամ ոչ: