|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին երեկ հրավիրվել է ՀՀ ԱԳՆ` պարզաբանումների: Սա տեղի է ունեցել, երբ Վրաստանի ԱԳՆ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, թե չի ճանաչում ԼՂՀ-ում կայացած ՏԻՄ ընտրությունները:
Այդ հայտարարության մեջ Վրաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղն անվանել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» և միանշանակ աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Ուշադիր դիտորդները նկատել էին, որ վերջին օրերին հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում: Խնդիրն այն է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Սերժ Սարգսյանին չէր շնորհավորել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, այն պարագայում, երբ նման շնորհավորանքով հանդես էր եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նախօրեին էլ դադարեցվել է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը, և վերը նկարագրված ֆոնին պաշտոնական պատճառաբանությունները, թե անջատումը տեխնիկական բնույթ ունի, երկրորդ պլան են մղվում: Թերթի տեղեկություններով` տևական ժամանակ Վրաստանը նաև թույլ չի տալիս զենք-զինամթերքի տարանցումը Ռուսաստանից Հայաստան: