|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լիտվացի սահմանապահները Ռուսաստանի հետ սահմանին` այն անօրինական կերպով հատելու փորձի պահին, ձերբակալել են 5 հայի եւ Կաունասի 2 բնակչի, որոնք օգնել են անցնել սահմանը:
Ինչպես տեղեկացնում է Литовский курьер-ը, սահմանազանցներից 2 տղամարդ են, 1-ը` կին, 2-ը` երեխա: Նրանք թաքնված են եղել եգիպտացորենի դաշտում, որտեղ սպասել են Ford Galaxy մեքենայով իրենց հետեւից եկած 2 տղամարդկանց: Վերջիններս փաստաթղթեր չեն ունեցել, սակայն ներկայացել են որպես Հայաստանի քաղաքացիներ:
Հարուցվել է քրեական գործ սահմանի անօրինական հատման փաստով: Տղամարդիկ բանտում են, կնոջը եւ երեխաներին տեղավորել են մանկատանը: