|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գլենդելում ձերբակալվել են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով կողոպուտ իրականացրած հայեր:
Ըստ Glendale News-Press-ի՝ ձերբակալվածներից երկուսը չափահաս հայեր են՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանը և 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանը: Երրորդն անչափահաս է՝ 17 տարեկան, սակայն նրա ազգության մասին չի հաղորդվում:
Բացի դիմակներից, ձերբակալվածների մեքենայից հայտնաբերել են նաև հրազեն, տուժողի տանից թալանված թանկարժեք զարդեր և բանկային քարտեր:
Գագիկ Սարգսյանն ու Նարեկ Մարտիրոսյանը ձերբակալվել են և տարվել բանտ, իսկ 17-ամյա տղան տեղափոխվել է անչափահասների համար նախատեսված կալանավայր: