|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Այսօր առավոտյան լեհական Կրակով քաղաքի ոստիկանությունը ՌԴ 20-ից ավելի քաղաքացիների է ձերբակալել: Նրանք ազգությամբ չեչեններ ու հայեր են: Ըստ ոստիկանության տվյալների՝ նրանք պատրաստվել են ծեծկռտուք հրահրել տեղի ֆուտբոլային ակումբի երկրպագուների հետ:Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերն ու չեչենները պատրաստվել են հանդիպման «Կրակովիա» ակումբի ֆան ակումբի ներկայացուցիչների հետ: Սակայն, ինչպես հայտնում է լեհական TVN24 ալիքը, վեճի պատճառը բուն ֆուտբոլը չէ: Պատճառը ծխախոտի ապօրինի վաճառքի բիզնեսն է:
Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր, այլ վտանգավոր առարկաներ և թմրանյութեր: