|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը արտասահմանյան հետախուզական գործունեությանը մասնակցելու կասկածանքով Իսպանիայի քաղաքացու է ձերբակալել, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը ռուսական ռազմական հետախուզության գործակալ է ձերբակալվել Պշեմիսլում՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։
Գործակալությունը հայտնել է, որ «այդ մարդը գործողություններ է իրականացրել՝ ելնելով Ռուսաստանի շահերից, ճանապարհորդել է Եվրոպայում ու այլ երկրներում՝ լրագրող ձեւանալով»։
Նշվում է, որ տղամարդը կալանքի տակ կմնա երեք ամիս, իսկ եթե մեղքն ապացուցվի, նրան մինչեւ 10 տարվա ազատազրկում կսպառնա։