|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Իրանի պաշոտական լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան կախաղան է բարձրացվել լրտեսության համար դատապարտված իրանցին:
Ալի Ակբար Սիադաթին դատապարտվել էր Իրանի ոխերիմ թշնամու՝ Իսրաելի համար լրտեսություն անելու համար: Նա ձերբակալվել էր 2008 թ.-ին և մեղադրվել Իսրաելին Իրանի ռազմական գաղտնի տեղեկություններ տրամադրելու մեջ: Նա իր ենթադրյալ լրտեսական գործունեությունը սկսել է 2004 թ.-ից: Ոչ մի մանրամասներ չեն արձանագրվել, թե ինչպես է Սիադաթին ձեռք բերել գաղտնի տեղեկությունները:
Ըստ Իրանի օրենսդրության՝ լրտեսությունը դատապարտվում է մահապատժով: 2008 թ.-ին Իրանը մեկ ուրիշ իրանցու է կախաղան հանել՝ Իսրաելի համար լրտեսելու համար: