|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի, ինչպես նաև Իտալիայից ժամանած բժիշկների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության եզրերը, մասնավորապես` ուղղված ինտեգրված բժշկության ոլորտին:
Դեսպանը նշել է, որ շտապ օգնության արդիականացման ծրագիրը Հայաստանում իսկապես կայացել է, որին ականատես են եղել իտալացի բժիշկները: Հյուրերն առաջարկել են համագործակցության շրջանակներում հայ բժիշկներին վերապատրաստել Իտալիայում, ինչպես նաև տեղեկատվություն փոխանակել բժշկական արձանագրությունների և մեթոդների վերաբերյալ:
Վերջիններս նաև ցանկություն են հայտնել ուսումնասիրել Հայաստանի բուժհաստատությունների փորձը` պարբերաբար այցելություններ կազմակերպելով: