|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիան Ղրղզստանին, որպես ռազմական օգնություն, փոխանցել է տրանսպորտային միջոցների խմբաքանակ և դաշտային բժշկական հիվանդանոցը. հայտնում է Dambiev թելեգրամյան ալիքը։
Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվ ում է, որ «կողմերը պայմանավորվել են էլ ավելի ամրապնդել ռազմական կապերը Ղրղզստանի և Թուրքիայի միջև: Հետագայում թուրքական կողմը Ղրղզստանին, որպես ռազմական օգնություն, կտրամադրի հրաձգային զենքեր և զրահամեքենաներ, իսկ ղրղզական զինծառայողները կպատրաստվեն թուրքական բանակի ուսումնական հաստատություններում»:
Հիշեցնենք, որ Ղրղզստանը, ի շարս Ղազախստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի, Թյուրքական խորհրդի անդամ է և թուրքական–էրդողանական ծավալապաշտական քաղաքականության հետագա դաշտ Թուրանական միասնական պետության ստեղծման գործում։