|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի կազմում ընդգրկված մանկաբույժին և գինեկոլոգին հնարավորություն կընձեռվի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ըստ ՄԱԿ-ի կարիքների գնահատման սանդղակի ընտրված վայրում՝ ծրագրի շրջանակում գործող բժշկական կենտրոնում։
Հուլիսի 7-ից հայ բժիշկները ծառայություններ կմատուցեն Հալեպի բնակչությանը՝ բացառապես անվճար հիմունքներով։