|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուս զինվորականները վերջին օրերի ընթացքում սիրիական Հալեպ քաղաքի բնակիչներին են փոխանցել 4.4 տոննա հումանիտար օգնություն: Ինչպես փոխանցում է «Ռիանովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Սիրիայում հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Վերջին օրերի ընթացքում անցկացվել է յոթ հումանիտար ակցիա, որոնց ընթացքում Հալեպի խաղաղ բնակչությանը փոխանցվել է շուրջ 4.4 տոննա հումանիտար օգնություն` սննդամթերք, դեղամիջոցներ, հագուստ և դպրոցական պարագաներ»,- նշված է հայտարարության մեջ:
Ռուսական կենտրոնում նաև ավելացրել են, որ շարունակում են աշխատել տաք կերակուրների և առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման կետերը: