|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հումանիտար օգնություն հատկացնել Դոնբասի բնակչությանը, որը տառապում է հումանիտար աղետից. հայտնում է РИА Новости-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով։
«Ռուսական կողմը, իր հերթին, պատրաստ է և կցուցաբերի հումանիտար օգնություն Դոնբասի բնակչությանը, որը տառապում է հումանիտար աղետից»,- ասվում է հաղորդագրությունում։
ՌԴ նախագահը նաև կոչ է արել աշխարհազորայիններին` հումանիտար միջանցք բացել շրջափակված զինծառայողների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան դուրս գալու մարտերի շրջաններից։
Հիշեցնենք, որ ռուսական մարդասիրական օգնությամբ առաջին բեռնատարները Լուգանսկ էին հասել նախորդ շաբաթ: