Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի ամրապնդման դրսեւորումներից մեկը հանրապետության նախագահը համարում է այն, որ «մեր տեսակետներն ու դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին...»: Փաստորեն, հայկական դիվանագիտության գործունեության հիմնական չափորոշիչը դառնում է այն, թե որքանով է հաջողվում այս կամ այն հարցի հետ կապված միջազգային հանրության դիրքորոշումներին համահունչ գործել:
Մինչդեռ միամիտները կարծում էին, թե դիվանագիտության արդյունավետության չափորոշիչն այն է, թե որքանով է տվյալ պետությունը կարողանում միջազգային հանրության կարծիքն ավելի ընկալողունակ դարձնել սեփական ազգային, պետական շահի, հետաքրքրությունների, դիրքորոշումների նկատմամբ եւ այն իրացնել` երկրի համար վերջնական, առարկայական, շոշափելի ձեռքբերումներ ապահովելով: Իսկ դա հենց այն է, ինչով ոչ մի կերպ (հուսով ենք` առայժմ) հպարտանալ չենք կարողանում: Ընդհակառակը, թերեւս հենց միջազգային հանրության դիրքորոշումներին չհակադրվելու այս քաղաքականության արդյունքում է, որ շարունակում ենք ինքներս մեզ կախվածության մեջ պահել հայ-թուրքական հաշտեցման փաստացի գոյություն չունեցող գործընթացից: Կարեւորը՝ չհակադրվելն է, հարմարվելը: