|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգույթան ցուցակում խաչքարագործության ներառումը առավել ակտիվ գործելու ոգևորություն է առաջացրել պատասխանատու օղակներում, մասնավորապես՝ ՀՀ մշակույթի նախարարությունում:
«Արձանագրված հաջողությունն ինքնին ոգեւորիչ է: Բարեբախտաբար, մեր մշակույթը նման հաջողությունների համար շատ հնարավորույթուններ է ընձեռում: Ու, թեև, վերջնականապես հաստատված չէ, բայց արդեն հայոց գրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու հայտի պատրաստման մասին ենք մտածում։Այժմ հավաքագրում եմ անհրաժեշտ գրականությունն ու ճշտում մասնագետների շրջանակը»,- տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության աշխատակից Երանուհի Մարգարյանը, որը նաեւ «Խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ազգային ներկայացուցչական հայտի հեղինակն է: