|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երուսաղեմի հայկական խեցեղենը պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այս մասին գրում է Էլազար Նուդելը «Jerusalem Post» կայքի իր հոդվածում:
Հեղինակը ներկայացնում է 6 կետից բաղկացած ցուցակ, որն, ըստ նրա, պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:
«1922 թվականից հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված երեւույթ դարձավ Երուսաղեմում: Հայկական կավե ամանների ծաղկազարդ նախշերը դարձան Երուսաղեմի արհեստի այցեքարտը»,- նշվում է հոդվածում:
Իսրայելական ազգային պարը, հրեական շոֆար ծիսական հոգևոր երաժշտական գործիքը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, Հնգամատյանի ընթերցումը եւ համիրյան հարսանեկան ծեսը նույնպես պետք է ընդգրկվեն ցուցակում:
Ի դեպ, 2019 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը պաշտոնապես դուրս եկան ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ): Պատճառը Իսրայելի նկատմամբ կանխակալ վերաբերմունքն էր: