|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անդրեասյան Արսեն`«Կոբերգ» ֆուտբոլային թիմի մարզիկ
-Առաջին անգամ ե՞ք մասնակցում Համահայկական խաղերին:
-Սա թիմի երկրորդ այցելությունն է Հայաստան` Համահայկական խաղերի շրջանակներում:Առաջին անգամ Հայաստանում եղել ենք 2003 թ-ին:
-Ի՞նչ միջոցներով եք եկել Հայաստան:
-Թիմի հովանավորը` Մոսկվայի գործարարներից մեկն է, ով մեզանից պահանջել է վերադառնալ Ռուսաստան միայն հաղթանակով:
-Այժմ որտե՞ղ եք իջևանել:
-Մենք մնում ենք թիմի ղեկավարի տանը:
-Գոհ ե՞ք կազմակերպչական աշխատանքներից:
-Տպավորված ենք. անցած տարիների համեմատ ամն ինչ ավելի բարձր մակարդակով է:
- Ու՞մ եք տեսնում հաղթողի դերում:
- Միանշանակ մեզ:Այսօրվա խաղը թերևս ամենաորոշիչն էր, քանի որ Ղարաբաղը լուրջ մրցակից է:
Պերճուհի Գևորգյան