|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը «Ֆեյսբուք»ում ներկայացրել է Հայաստանից ստացած տպավորությունը՝ փոխելով սոցիալական ցանցի իր էջի գլխավոր նկարը Նորատուսի խաչքարերի համալիրում արված լուսանկարով: Նա գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է:
«Իրական մարդկանց վայր, որոնց համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության մասին»,- գրել է նա:
Եվրոպական խորհրդի նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև լուսանկարներ է հրապարակել Սևանավանք և Նորատուս կատարած իր այցից, ինչպես նաև Երևանի կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնելիս:
