|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսուհետ Սեւանա լիճ հանգստի մեկնողները կկարողանան օգտվել այսօր Երեւանում բացված «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նոր' «Ալմաստ» կառամատույցից: Այն գտնվում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում' համանուն գործարանի հարեւանությամբ:
«Ալմաստ» կառամատույցը կարող է սպասարկել 20 վագոնից կազմված գնացքներ:
Նշենք, որ գնացքների երթեւեկությունը կասեցվել էր 2006 թ-ին, սակայն քաղաքացիների խնդրանքով այսօր այն վերսկսեց իր գործունեությունը:
Կառամատույցից գնացքները մեկնելու են Սեւան ամեն օր, բացի չորեքշաբթիից: