|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Օտարերկրյա դիտորդներին թույլ չեն տալու մոնիտորինգ իրականացնել Եգիպտոսում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ. հայտարարել է իշխող Ռազմական խորհրդի անդամ, գեներալ Մամդուհ Շահինը` լրագրողներին ներկայացնելով ընտրությունների մասին նոր օրենքը:
Նա կարծիք է հայտնել, որ «օտարերկրյա դիտորդների ներկայությունը խախտելու է Եգիպտոսի ինքնիշխանությունը», եւ հավելել, որ ընտրությունների վերահսկողությունը կիրականացնի տեղի դատական իշխանությունը. տեղեկացնում է mignews.com-ը:
Եգիպտոսի մի շարք քաղաքական գործիչներ արդեն քննադատել են Ռազմական խորհրդի այդ որոշումը` համարելով, որ Հոսնի Մուբարաքին պաշտոնանկ անելուց հետո առաջին ընտրությունների թափանցիկությունը հարվածի տակ է դրվում: Մարդու իրավունքների ազգային խորհրդի անդամ Հաֆեզ Աբու Սաադը հայտարարել է, որ զինվորականների` «ազնիվ ընտրություններ» անցկացնելու խոստումը բավարար չէ, նաեւ հավելել է, որ նրանք էլ վարում են Մուբարաքի կառավարության քաղաքականությունը: