|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վրաստանի իշխանությունները բավական դժվար քաղաքական որոշում են ընդունել, ինչը նաեւ երկար տարիների պայքարի արդյունք էր. անդրադառնալով Վրաստանի կողմից հայոց եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ տալու որոշմանը` լրագրողներին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա համոզմամբ` Վրաստանում քաղաքական ուժերը եւ հասարակության ներկայացուցիչները սպասում էին, որ այդ որոշումն ավելի հեշտ եւ ավելի «սիրուն» ձեւով տեղի կունենար` կաթողիկոսի այցի ժամանակ, բայց դա տեղի չունեցավ հասկանալի պատճառներով, եւ դրանից հետո Սահակաշվիլին քաղաքական որոշում ընդունեց:
«Վրաստանն ունի պարտավորություններ Եվրոպայի խորհրդի եւ այլ միջազգային կառույցների առջեւ: Վրաստանի համար, որն իրեն համարում է դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ եվրոպական քաղաքակրթության ներկայացուցիչը տարածաշրջանում, դժվար էր այդ իրավիճակում բացատրել, թե ինչու կրոնական տարրական իրավունքները չեն պահպանվում»,- մեկնաբանեց քաղաքագետը: