|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Թերթի տեղեկություններով` օրերս Հովհաննես Շահինյանին հեռացրել են Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ՀՀԿ ղեկավարի պաշտոնից: Այս պահին դեռևս նրա փոխարեն որևէ մեկին չեն նշանակել, սակայն Արաբկիրում խոսակցություններ են շրջանառվում, որ Հովհաննես Շահինյանին փոխարինելու է նրա տեղակալը` ՀՀԿ-ական Արմեն Մարտիրոսյանը:
Ի դեպ, տեսակետ կա, որ Շահինյանին հեռացրել են այն պարզ պատճառով, որ վերջինիս անունը կապում են Հովհաննես Թամամյանի հետ: Իսկ Թամամյանը Շահինյանի մասով չի լռել, ասել է բաներ, որոնց հրապարակումը բացասական հետևանք կունենա նախընտրական ՀՀԿ-ի` առանց այդ էլ ցածր վարկանիշի վրա: