|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն, որը հիմնականում զբաղված է ՀՀ քաղաքացիների հարստահարմամբ, մի նոր, տխրահռչակ քաղաքականություն է որդեգրել. այսուհետ Վրաստան գնացող և եկող մարդատար միկրոավտոբուսներից 9500 դրամ է գանձվելու, որը հիշեցնում է օդանավակայանի «օդի փող»-ը:
Այսպիսով`ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը փորձում է Վրաստանում հանգստանալ նախընտրող մեր հայրենակիցների ծախսերի մեծացման հաշվին իր կյանքն առավել բարեկեցիկ դարձնել, քանի որ 9500-ական դրամները, բնականաբար, վարորդների միջոցով ծանրանում են շարքային քաղաքացիների ուսերին:
Եվ այսքանից հետո ՀՀ վարչապետը դեռ խոսում է Հայաստանի տնտեսության զարգացման մասին: