|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանի կարծիքով` այս պահի դրությամբ Հայաստանում առկա են երաշտի բոլոր նախադրյալները:
«Մի քանի օր առաջ եղել եմ Շիրակի մարզում եւ կարտոֆիլագործներին խորհուրդ եմ տվել ցանքատարածությունները թեթեւակի ոռոգել` բույսի չորացումից խուսափելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նա` հավելելով, որ արդեն քանի օր է անձրեւ չի տեղում:
«Հիմա կարտոֆիլի ու լոլիկի պալարագոյացման պրոցեսն է ընթանում, եւ եթե արհեստական ոռոգում չլինի, մենք նորից բերքի կորստի խնդիր կունենանք»,- ասաց Հ.Բերբերյանը:
Հարցին, թե «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանի կանխատեսումներով` այս տարի անձրեւոտ է լինելու, այսինքն` ի՞նչ երաշտի մասին է խոսքը, բանախոսը բորբոքված պատասխանեց, որ ինքը երաշտի նախանշանները շատ լավ տեսնում է. «Իսկ տիկին Պետրոսյանն ավելի լավ է` իր գործով զբաղվի (՞): Զարուհի Պետրոսյանը ցրտահարություններ եւ կարկտահարություն էլ էր կանխատեսում, իրականացա՞ն, ո'չ: Ուրեմն հիմա էլ թող անձրեւների մասին հայտարարություն չանի»:
Հիմա ո՞ւմ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումներին հավատանք` «Հայպետհիդրոմետ»-ի աշխատակցի՞, թե՞ ագրարագյուղացիական միավորման ղեկավարի: