|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուիմբլդոնն ընտրյալների համար է: Ռաֆայել Նադալ, Ռոջեր Ֆեդերեր, Նովակ Ջոկովիչ, Էնդրի Մարեյ, Սերենա Ուիլյամս, Կարոլին Վոզնյացկի, Նա Լի, Մարիա Շարապովա և այլք: Նրանցից ոմանք բազմիցս հաղթել են այս մրցաշարում, ոմանք էլ քայլում են դեպի հաղթական ուղի: Էվոլյուցիոն հետընթաց` դիտեք: Ժամանակակից թենիսում ամենակարևորը բաց թողնելը հանցագործություն կլինի: Nike-ը ներկայացնում է Սերենա Ուիլյամսի մարզահագուստը: Այս մրցաշարի վեցակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը նույնպես Nike է կրում, դա մարզասերների համար գաղտնիք չէ: Կրկին սպիտակ մարզահագուստ` շվեյցարացուն բնորոշ լուծումներով: Ռաֆայել Նադալը աշխարհի ուժեղագույն թենիսիստը, ով վերջերս հաղթեց Ռոլան Գարոսում, կրում է սպիտակ մարզահագուստ կապույտ լուծումներով և մարզակոշիկներով, որոնք շատ հարմար են խոտածածկի վրա խաղալու համար: Վերջին տարիներին թենիսը գրավում է հասարակության մեծամասնությանը, մարզադաշտերը միշտ լիքն են, տոմսերի արժեքները` ոչ մատչելի: Հայտնիները նույնպես, ավելի, քան առաջ հետաքրքրված են այս մարզաձևով, մեկը հեղինակությունն է բարձրացնում, մյուսը` սպորտային հետաքրքրությունը բավարարում: Ինչևէ, կարևորը տոմսերը սպառվում են և իսկապես հաճելի է մարզասերների և երկրպագուների բանակ տեսնել: Հայաստանում նույնպես վերածնվում է այս մարզաձևը, հուսանք, որ գնալով թենիսը կմասսայականացվի նաև մեր երկրում:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
"Երկիրի" մարզական մեկնաբան