|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախաշեմին ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են սրել իրադրությունը եւ ապատեղեկատվություն տարածել նաեւ մի շարք անպատասխանատու հայկական լրատվամիջոցների միջոցով. նման հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ Պաշտպանության բանակի քարոզչության եւ տեղեկատվության բաժինը:
Մասնավորապես` մի շարք կայքերում տեղադրվել է ապատեղեկատվություն, թե իբր ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամիավորումներից մեկի 4 զինծառայողներ գերվել են ադրբեջանցի հետախույզների կողմից:
«Այդ տեղեկությունը հերթական սուտն է եւ չհիմնավորված զրպարտությունը: Պաշտպանության բանակի` մարտական պարեկություն իրականացնող ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը եւ սադրանքների չեն ենթարկվում»,- ասվում է հայտարարության մեջ: