|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա, իհարկե, զիջումները միակողմանի չպիտի լինեն: Միայն այդ դեպքում է հնարավոր համապարփակ խաղաղությունը. Военный дипломат ամսագրին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Հարկավոր է գիտակցել, որ 1988 թվականի իրավիճակին վերադարձ` ինչպես կարգավիճակի, այնպես էլ տարածքային հարցերում, լինել չի կարող»,- ասել է նա եւ հավելել, որ հակամարտության հանգուցային քաղաքական ասպեկտները կարգավիճակի եւ անվտանգության հարցերն են, մյուս հարցերը ածանցվում են դրանցից:
ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքը ոչ միայն անընդունելի է, այլեւ հղի է տարածաշրջանի համար անկանխատեսելի հետեւանքներով: Բացի դրանից` փոխզիջումներն էլ պետք է համարժեք լինեն. խաղաղության դիմաց միայն խաղաղություն կարելի է առաջարկել:
Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, ըստ Արցախի նախագահի, այն աշխարհում միակ տարածքն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է դիմակայության կողմերի ուժերով: Դա արդեն նվաճում է, որը ցույց է տալիս, որ կողմերը կարող են առանց արտաքին միջորդության պահպանել խաղաղությունը:
Ըստ Բ. Սահակյանի` խաղաղապահների տեղակայման հարցը լրջորեն կարելի է քննարկել միայն կարգավորման վերջին փուլում, երբ կողմերը համաձայնության գան հիմնական հարցերի շուրջ, եւ սկսվի պայմանավորվածությունների իրականացման փուլը: