|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թե՛ ՀԱԿ-ի, թե՛ իշխանության կոնցեպցիան կառուցվում է Ղարաբաղյան հարցում զիջման սկզբունքի վրա. այսօր հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա պնդմամբ` իշխանությունը նվազագույն զիջումների միջոցով փորձում է լուծել ԼՂ հարցը, իսկ ՀԱԿ-ի կողմից սա դիտվում է որպես ռազմավարական նպատակ, եւ առաջին նախագահը դա չի էլ թաքցնում: Ամեն դեպքում, երկուսն էլ միտված են զիջելու:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, սակայն, համարում է, որ ԼՂ խնդրում զիջումների մասին խոսելն ավելորդ է` խոսվում է միայն խաղաղ ճանապարհով բանակցությունների մասին: