|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ասում են, թե ՀԱԿ-ը իշխանությունների հետ գործարքի մեջ է մտել` կապված վերջին հանրահավաքի հետ, երբ հանրահավաքի մասնակիցներն առանց լուրջ խնդիրների մտել էին Ազատության հրապարակ: Այսօր այդ լուրը հերքեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքերով` իշխանության ներկայացուցիչների հետ շփումները եղել են Ազատության հրապարակում եւ Մատենադարանի մու հավաքված մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ այլ շփում չի եղել։ Թեեւ նույնիսկ եթե լիներ էլ, այդտեղ ոչ մի կրիմինալ բան չկա, մենք այդ ամենը հասարակությունից չէինք թաքցնի»,- ասաց Դ. Շահնազարյանը:
Նա ասաց նաեւ, թե իշխանությունների հետ երկխոսության մեջ կմտնեն երկու դեպքում` եթե իշխանությունները կազմակերպեն արտահերթ ընտրություններ եւ ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին: