|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է երկրի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին ձերբակալելու փաստը:
Ըստ mignews.com-ի` այդ մասին լրագրողներին տեղեկացրել է գլխավոր դատախազության բաժնի պետ Օլեգ Պուշկարը: Նա նաև նշել է, որ հարցաքննությունից հետո Տիմոշենկոն բաց կթողնվի։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ձերբակալման համար պատճառ է հանդիսացել Տիմոշենկոյի կողմից քննչական գործողություններին խոչընդոտելը։
Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Տիմոշենկոն հնարավոր է կանգնի դատարանի առջև։
Նա մեղադրվում է ջերմոցային գազերի արտանետման համար քվոտաների վաճառքից ստացված 480 մլն եվրոն ոչ նպատակային ծախսելու, ինչպես նաև շտապ օգնության 1000 մեքենաները գնելու ժամանակ ծառայողական պարտականությունները և իշխանությունը չարաշահելու մեջ: