|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է Դոնբասում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին:
Այս մասին հայտնում է TACC-ը: «Անհրաժեշտ է օկուպացված տարածքների մասին օրենք ընդունել, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ռազմական դրություն հայտարարել», - կոչ է արել Տիմոշենկոն:
Քաղաքական գործիչը հայտարարել է նաև, որ իշխանություններին հարկավոր է դադարել դատարկ խոսակցություններ տարածել հայրենասիրության մասին և փոխարենը ընդունել, որ սա պատերազմ է Ուկրաինայի դեմ:
Տիմոշենկոն նաև հավելել է, որ օրակարգում պետք է քննարկության դնել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի պաշտոնանկության հարցը և պատերազմ հայտարարել Ռուսաստանին: