|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են լիբիական Մարսա ալ Բրեգա քաղաքը, ինչի հետեւանքով զոհվել է 11 մարդ, 45-ը վիրավոր են:
Դաշինքի հայտարարության համաձայն` ավիահարվածն ուղղված է եղել «Քադաֆիի ուժերի վերահսկման եւ կառավարման բունկերին»:
«Մենք լսել ենք քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր զոհերի մասին, ու թեեւ չենք կարող ինքնուրույն հաստատել մեղադրանքների հիմնավորված լինելը, մենք ցավում ենք անմեղ քաղաքացիների մահվան համար, եթե դա տեղի է ունեցել»,- ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, նաեւ շեշտվում է, որ ռմբակոծվել է որպես հրամանատարական կենտրոն հստակորեն նույնականացված թիրախը:
Լիբիական հեռուստատեսությունը ցույց է տվել մի քանի զոհերի դիակներ` հայտարարելով, որ մահացածները հիմնականում հոգեւորականներ են, որոնք հավաքվել էին ուրբաթօրյա աղոթքի: