|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թեև ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ կարծում են, որ ժամանակն է Վրաստանին իրենց շարքերն ընդունել, այդ հարցով կոնսենսուս դեռ չկա: Այդ մասին Վրաստան այցի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը. հայտնում է Грузия-Онлайн-ը:
«Մենք ձգտում ենք անել ամեն բան, որպեսզի պատրաստենք Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելուն` ինչպես պաշտպանունակության, այնպես էլ քաղաքական միջավայրի տեսանկյունից: Սակայն չափանիշների բավարարումը կախված է Վրաստանից: Վրաստանն իսկապես առաջին կարգի թեկնածու է: Եվ երբ գա քաղաքական որոշում կայացնելու ժամանակը, արգելքներ պետք է չլինեն»,- հայտարարել է նա: