|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Անցյալ ամառ ձվի շուկայում տեղի ունեցած բոջռն իրադարձությունները` որոշ ընկերությունների դեմպինգային քաղաքականության արդյունքում առաջացած գների կտրուկ անկումը, դրա հետևանքով նոր տարվա նախօրյակին շուկայում առաջացած դեֆիցիտն ու գների ոչ պակաս կտրուկ աճը, Տնտեսական մրցակցության հանձնաժողովի «պատժիչ» գործողությունները, հատկապես` Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նկատմամբ, կարծես, մոտեցան իրենց տրամաբանական ավարտին:
Մեր տեղեկություններով` մի քանի օր առաջ կնքված գործարքի արդյունքում փոխվել է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատերը: Այն ձեռք է բերել շուկայի մյուս խոշոր խաղացողներից մեկը` Գետամեջի թռչնաֆաբրիկայի սեփականատեր, «Դվին» կոնցերնի ղեկավար Ռաֆիկ Սարգսյանը: