|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-շվեյցարական միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր և հույս հայտնել, որ հայ-շվեյցարական պատգամավորական բարեկամության խմբերը, օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացման գործին:
Կողմերը կարևորել են միջխորհրդարանական շփումները ոչ միայն երկկողմ հարթությունում, այլև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում` երկու երկրների պատվիրակությունների ակտիվ փոխգործակցության միջոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ, այնուհետեւ երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները: