|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:
Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար եւ մասնակցել այնտեղ անցկացված հոգեւոր արարողությանը, հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիք-սփյուռք, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ «Սատար Ղարաբաղի» միության վարչական անդամների հետ եւ քննարկել է կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: