|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի եւ նույն կառույցի անդամ Ռոբերտ Հայդադիրյանի հետ:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Շուշի քաղաքում արհեստագործական ուսումնարանի կառուցման հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար եւ ընդգծել ուսումնարանի նշանակությունը ինչպես Շուշիի, այնպես էլ ամբողջ հանրապետության համար որակյալ մասնագետների պատրաստման տեսանկյունից:
Նույն օրը նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանի հետ, քննարկվել են եվրոպական երկրներում Արցախյան հիմնախնդրի ճշմարտացի լուսաբանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքում համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բոլոր հայկական քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների համախմբման եւ Հայրենիքի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը` այն համարելով համազգային նպատակների հասնելու լավագույն միջոց: