|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԱՄՆ-ը ոչ մի քայլ չի ձեռնարկում Սիրիայի կառավարության դեմ, սակայն նախագահ Ասադը պետք է հաշվի առնի իր ժողովրդի իղձերն ու ակնկալիքները. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը աշխատանքներ է իրականացնում Սիրիայում եւ այլ երկրներում ժողովրդավարական գործընթացներին աջակցելու ուղղությամբ. «Իսկ Սիրիայի կառավարությունն այդ օգնությունն ընկալում է որպես սպառնալիք»:
Հիշեցնենք, որ Washington Post-ը, վկայակոչելով WikiLeaks-ի գաղտազերծած փաստաթղթերը, գրել էր, որ ԱՄՆ-ը գաղտնի ֆինանսավորել է Սիրիայի հակակառավարական խմբավորումներին: